Դեսպանություն․ Իրանը հաստատակամ է պաշտպանելու իր ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը

Դեսպանություն․ Իրանը հաստատակամ է պաշտպանելու իր ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը

PanARMENIAN.Net - ՀՀ-ում Իրանի դեսպանությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Իրանն ընդգծում է իր հաստատակամությունը՝ վճռականորեն պաշտպանելու իր ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և ազգային շահերը։

«Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանական և համաչափ գործողությունները և գրավյալ Պաղեստինում որոշ ռազմական օրինական կենտրոնների թիրախավորումը իրականացվել է պաշտպանության իրավունքի շրջանակներում՝ ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի համաձայն և ի պատասխան սիոնիստական ռեժիմի ռազմական հարձակման, դիվանագիտական անձեռնամխելի վայր հանդիսացող Դամասկոսում Իրանի հյուպատոսության թիրախավորման և ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարելու նպատակով Սիրիայի կառավարության հրավերով Սիրիայում ներկա գտնվող ԻԻՀ ռազմական խորհրդատուների նահատակման։

Սիոնիստական ռեժիմի գործողությունը ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային կոնվենցիաների խախտում էր, որն արժանացավ բոլոր երկրների և միջազգային կազմակերպությունների անմիջական արձագանքին և խիստ դատապարտմանը։ Իրանի Իսլամական Հանրապետության՝ օրինական պաշտպանության իրավունքի իրացման գործում պաշտպանական միջոցների դիմելը զսպող միջոց է և ցույց է տալիս Իրանի պատասխանատու մոտեցումը տարածաշրջանային ու միջազգային խաղաղության և անվտանգության նկատմամբ, իսկ Իրանի Իսլամական Հանրապետության և նրա շահերի դեմ ցանկացած նոր արկածախնդիր և անխոհեմ գործողության հետևանքների պատասխանատվությունը կուղղվի սիոնիստական ռեժիմին և նրա աջակիցներին»,–ասվում է հայտարարության մեջ, հայտնում է «Առավոտը»։

Նշվում է, որ Իրանը, վերահաստատելով իր հավատարմությունը ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի սկզբունքներին և նպատակներին՝ ընդգծում է իր հաստատակամությունը՝ վճռականորեն պաշտպանելու իր ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և ազգային շահերը ցանկացած անօրինական ուժի և ագրեսիայի դեմ

Իրանը ապրիլի լույս 14–ի գիշերը մոտ 300 ԱԹՍ-ներ ու հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ։ ԱՄՆ–ն, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիանա աջակցել են Իսրայելին՝ հրթիռների մի մասը կասեցնելով մինչ Իրսայելի տարածք հասնելը։ Իսրայելը հայտարարել է, որ մեծ վ նաս չի հասցվել երկրին։ Իրանը հայտարարել է, որ չի պատրաստվում շարունակել գործողությունը։

Իրանն այս գործողությունն իրականացրել է ի պատասխան Իսրայելի կողմից Սիրիայում իր հյուպատոսության հարվածի, որի պատասխանատվությունն Իսրայելը չի ստանձնել և որի հետևանքով Իրանի հեղափոխության պահապանների բարձրաստիճան հրամանատարներ են սպանվել։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---