Սիմոնյանն ու Տոկաևն այցելել են Մատենադարան՝ ներկայացվել են հայատառ ղփչաղերեն ձեռագրերը

Սիմոնյանն ու Տոկաևն այցելել են Մատենադարան՝ ներկայացվել են հայատառ ղփչաղերեն ձեռագրերը

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևին: Հանդիպմանը քննարկվել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը, հայ-ղազախական երկկողմ և բազմակողմ առևտրատնտեսական, մշակութային ու քաղաքական փոխգործակցության սերտացմանը վերաբերող հարցեր: Սիմոնյանը Տոկաևին ներկայացրել է Հայաստանի Հանրապետության կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝

Հանդիպման ավարտին Սիմոնյանը և Տոկաևն այցելել են Մատենադարան, որտեղ Ղազախստանի նախագահին են ներկայացվել թանգարանում պահվող հայերեն և օտարալեզու, այդ թվում՝ հայատառ ղփչաղերեն ձեռագրերը:

«Մատենադարանում պահվող եզակի ձեռագրերը միջմշակութային համագործակցության խորհրդանիշներ են և հիշեցնում են մեզ երկարամյա կապերի մասին, որոնք գոյություն են ունեցել տարածաշրջանում և դրա սահմաններից դուրս»,- նշել է ԱԺ նախագահը:

ՀՀ–ն և Ղազախստանը մի շարք փաստաթղթեր են ստորագրել։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը համատեղ հայտարարություն են ստորագրել։ Երևանն ու Աստանան քույր քաղաքներ են հռչակվել։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---