Առաջին կանադացի փորձագետը միացել է ՀՀ–ում ԵՄ առաքելությանը

Առաջին կանադացի փորձագետը միացել է ՀՀ–ում ԵՄ առաքելությանը

PanARMENIAN.Net - Հայաստանում գործող Եվրոպական Միության դիտորդական առաքելությանն է միացել առաջին կանադացի փորձագետը։ Այդ մասին ասվում է ԵՄ դիտորդական առաքելության X-ի միկրոբլոգում։

«Ուրախ ենք ողջունել առաջին կանադացի փորձագետ Ալեքսանդր Գրուշևսկուն ԵՄ առաքելության կազմում։ Կանադան ԵՄ անդամ չհանդիսացող առաջին պետությունն է, որն աջակցում է առաքելությանը։ Շնորհակալ ենք արժեքավոր համագործակցության համար»,- ասվում է գրառման մեջ։

Ավելի վաղ ՀՀ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանն ավելի վաղ հայտնել էր, որ Կանադան ԵՄ առաքելությանը միանալու համար 2 փորձագետ կուղարկի։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 12–ի ասուլիսում հայտարարել էր, որ չի բացառվում, որ ՀՀ–ում ԵՄ դիտորդների առաքելության մանդատը երկարաձգվի ևս 2 տարով։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---