Կիրակոսյանը՝ Հաագայում․ Բաքուն տասնամյակներ շարունակ ռասայական խտրականություն է սերմանել հայերի նկատմամբ

Կիրակոսյանը՝ Հաագայում․ Բաքուն տասնամյակներ շարունակ ռասայական խտրականություն է սերմանել հայերի նկատմամբ

PanARMENIAN.Net - Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով բանավոր լսումների ժամանակ հայտարարել է, որ Ադրբեջանի կառավարությունը տասնամյակներ շարունակ ռասայական խտրականության քաղաքականություն է սերմանել հայերի նկատմամբ։

Նա նաև ասել է, որ Ադրբեջանը ոչինչ չի արել Լեռնային Ղարաբաղ հայերի անվտանգ վերադարձն ապահովելու համար`չնայած ՄԱԿ-ի Միջազգային դատարանը 2023 թվականի նոյեմբերի 17-ի որոշման մեջ արձանագրված կոչին, հայտնում է «Փաստինֆոն»։

«2021-ի սեպտեմբերի 16-ին Հայաստանն այս վարույթը հարուցեց Ադրբեջանի դեմ, քանի որ այդ պետության կողմից ռասսայական խտրականության աղաղակող քաղաքականություն է իրականացվում՝ ազգությամբ հայերի նկամամբ։ Ադրբեջանի կառավարությունը տասնամյակներ շարունակ ռասսայական խտրականության քաղաքականություն է սերմանել հայերի նկատմամբ։ Ադրբեջանի երեխաներին սովորեցնում են ատել և սպանել հայերին, պետական լրատվամիջոցները ատելության խոսք են տարածում, պետական պաշտոնյաները կոչ են անում՝ իսպառ վերացնել հայերին։ Դա պետության կողմից թույլատրված համատարած ռասիզմ է»,- նշել է Կիրակոսյանը։

Նրա խոսքով՝ ռասայական խտրականության այս երկարաժամկետ պետական քաղաքականությունը գագաթնակետին հասավ 2020-ի սեպտեմբերին, երբ Ադրբեջանը ագրեսիայի պատերազմ սանձազերծեց ԼՂ հայերի նկատմամբ․

«Նպատակն էր՝ վերացնել և վտարել էթնիկ հայերին իրենց հայրենիքից։ Ինչպես Ալիևը հետագայում բացահայտեց՝ «թշնամու նկատմամբ ատելությունն էր մեզ առաջ շարժում»։ 44-օր շարունակ ադրբեջանցի զինվորները սպանում, խոշտանգում և բռնության էին ենթարկում էթնիկ հայերին, և նկարահանվում՝ հպարտորեն կատարելով բռնության անկարագրելի գործողություններ՝ էթնիկ հայ քաղաքացիական անձանց և հայ ռազմագերիների նկատմամբ, միաժամանակ ռասսայական վիրավորանքներ հնչեցնելով։ Այս բռնությունն ու ահաբեկումը Ադրբեջանի կողմից օգտագործվեց էթնիկ զտման ենթարկելու համար ԼՂ-ից առնվազն վտարելով 30 հազար անձանց, նախագահ Ալիևը հաղթանակ հռչակեց՝ հայտարարելով որ այս տարածքներում երբևէ հայկական երգեր չեն երգվելու»,- ասել է Կիրակոսյանը՝ ավելացնելով, որ ցնցող այս դաժանություններից հետո, որոնք էթնիկ հայերի նկատմամբ ռասսայական խտրականության տասնամյակների գագաթնակետն էին, Հայաստանը պատասխան պահանջեց սույն կոնվենցիայի ներքո, և, որ կարևորն է՝ Հայաստանը դիմեց, որ դատարանը հրատապ պաշտպանի այն խոցելի էթնիկ հայերին, ովքեր այդ ժամանակ դեռևս չէին սպանվել և չէին վտարվել իրենց հայրենիքից։

Կիրակոսյանը ընդգծել է, որ նույնիսկ Հաագայի դատարանը չի կարողացել կանգնեցնել Ադրբեջանի ռասայական քարոզարշավը։

«Բոլորս գիտենք, թե այդ ժամանակից ի վեր ինչ է տեղի ունեցել։ Նույնիսկ դատարանը չկարողացավ կանգնեցնել Ադրբեջանի ռասսայական քարոզարշավը, որի շրջանակում էթնիկ զտում իրականացվեց։ 2023-ի սեպտեմբերին ԼՂ-ի հայազգի բնակչությանը 9 ամիս սովատանջ անելուց հետո՝ շրջափակելով Լաչինի միջանցքը և դատարանի 2 նախնական միջոցառումների վերաբերյալ որոշումների աղաղակող խախտումների միոցով Ադրբեջանը սադրված հարձակում նախաձեռնեց՝ ստիպելով հարյուր հազարավոր հայերի հեռանալ հայրենիքից։ Մինչ օրս 200 անհայտ կորած անձինք կան և նրանց ընտանիքները տառապում են՝ չիմանալով նրանց ճակատագիրը»,–ասել է նա։

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի շրջանակներում քննվող Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական գործով բանավոր լսումները։ Հայաստանի դեմ ներկայացրած ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային Կոնվենցիայի շրջանակում Ադրբեջանի կողմից ներկայացված հայցադիմումի բանավոր լսումները տեղի կունենան ապրիլի 22-26-ը։

Ավելի վաղ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է հրաժարվել Ադրբեջանի դեմ ՄԻԵԴ ներկայացված հայցերից, եթե Ադրբեջանն էլ հրաժարվի։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---