Ֆրանսիան հետ է կանչել իր դեսպանին Ադրբեջանից խորհրդակցությունների համար17 ապրիլի 2024 - 10:27 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիան հետ է կանչել իր դեսպանին Ադրբեջանից խորհրդակցությունների համար: Այդ մասին ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ, որը հրապարակել է AFP գործակալությունը։ Հայտարարության մեջ նշվում է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը որոշումը կայացրել է «վերջին ամիսներին Ադրբեջանի գործողությունների պատճառով, որոնք վնասում են Փարիզի և Բաքվի երկկողմ հարաբերություններին», հայտնում է ՏԱՍՍ–ը։ Ելիսեյան պալատում մտադիր են պարզաբանումներ ստանալ Ադրբեջանից Բաքվի դիրքորոշման վերաբերյալ։ Ֆրանսիայի դիվանագիտական գերատեսչությունը նշել է, որ այդ կապակցությամբ դեսպան Անն Բուայոնին ընդունել է նախագահ Էմանյուել Մակրոնը, հայտնում է «Ազատությունը»։ «Մակրոնը ափսոսանք է հայտնել Ադրբեջանի գործողությունների կապակցությամբ և ցանկություն հայտնել լսելու ադրբեջանական կողմի պարզաբանումը», - ասված է հաղորդագրությունում։ Ֆրանսիայի ԱԳՆ -ն հավելել է, որ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունն Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը՝ միաժամանակ հարգելով միջազգային իրավունքը և երկու երկրների տարածքային ամբողջականությունը։ Մարտին Ֆրանսիայի ԱԳՆ–ն մտահգություն էր հայտնել Ադրբեջանում խոսքի ազատության հետ իրավիճակի վերաբերյալ և կոչ էր արել այդ երկրի իշխանություններին հարգել խոսքի ազատությունը։ Բաքվում դա որակեցին որպես միջամտություն երկրի ներքին գործերին։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ |