Պատգամավորին տրանսպորտում վիրավորած Սամվել Վարդանյանին դաժան ծեծելու առթիվ ծառայողական քննություն է նշանակվել17 ապրիլի 2024 - 11:26 AMT PanARMENIAN.Net - ՔՊ–ական պատգամավոր Հակոբ Ասլանյանին հանրային տրանսպորտում վիրավորած Սամվել Վարդանյանին դաժան ծեծի ենթարկելու վերաբերյալ հայտարարությունների առթիվ ծառայողական քննություն է նշանակվել։ Այդ մասին ասել է ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիան։ Ապրիլի 15-ին համացանցում տեսագրություն էր տարածվել, որում մի երիտասարդ անպարկեշտ արտահայտություններ է հնչեցնում պատգամավորի հասցեին, ինչից հետո հրմշտոց է սկսվում։ Ավելի ուշ պարզվեց, որ այդ երիտասարդը Սամվել Վարդանյանն է, որի նկատմամբ քրեական գործ է հարուցվել առերևույթ խուլիգանության հատկանիշներով։ Ապրիլի 16-ին փաստաբան Վարազդատ Հարությունյանը հայտնեց, որ Սարգիս Վարդանյանին դաժան ծեծի են ենթարկել։ «ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում նշանակվել է ծառայողական քննություն»,– ասել է Սարգսյանը։ Սամվել Վարդանյանի փաստաբան Վարազդատ Հարությունյանը հայտարարել էր, որ Վարդանյանին ոչ միայն դաժան ծեծի են ենթարկել, այլև թքել են նրա վրա, ստիպել են իր հասցեին հայհոյանքներ հնչեցնել։ Նրա խոսքով` Սամվելի տաբատին, ծնկների հատվածում խոտերի հետքեր են եղել, ճակատը, աջ ձեռքն այտուցված են եղել, ձախ ունքն էլ վնասված է եղել։ Ուսին ու ձեռքին էլ քերծվածքներ են եղել։ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը պատրաստվում է Սամվել Վարդանյանին ծեծի ենթարկելու դեպքի առնչությամբ գրություններ ուղարկել ՀՀ ներքին գործերի նախարարություն և գլխավոր դատախազություն։ «Այցի շրջանակում պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել Սամվել Վարդանյանի հետ, որի ընթացքում վերջինս ներկայացրել է դեպքին առնչվող մանրամասներ: Հաշվի առնելով լրատվամիջոցներում, սոցիալական ցանցերում տարածված հրապարակումները և առանձնազրույցի ընթացքում ներկայացված հանգամանքները՝ պաշտպանը սեփական նախաձեռնությամբ սկսել է քննարկման ընթացակարգ: Համապատասխան գրություններ կուղարկվեն ՀՀ գլխավոր դատախազություն և ՀՀ ՆԳՆ՝ նշված դեպքի հանգամանքները մանրամասն և բազմակողմանի քննության առարկա դարձնելու պահանջով»,–նշված է հաղորդագրության մեջ։ Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |