ՀՀ-ն փաստագրում է ԼՂ-ի հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դեպքերը և ներկայացնում միջազգային հարթակներում17 ապրիլի 2024 - 18:34 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ու արտաքին գործերի նախարարությունն օգտագործում են բոլոր հնարավոր խողովակներն ու հարթակները՝ միջազգային գործընկերների մոտ բարձրաձայնելու Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հուշարձանների նկատմամբ վանդալիզմի փաստերի մասին։ Այդ մասին ասել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը, հայտնում է Արմենպրեսը։ «Դրանք հանրայնացնելու, այդ ամենի վրա միջազգային ուշադրություն հրավիրելու քայլեր ևս իրականացվում են։ «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ում իրականացվում են մշտադիտարկման և մոնիթորինգի աշխատանքներ։ Միջազգային բոլոր հարթակներն օգտագործում են վանդալիզմի դեպքերն արձանագրելու և դրանք ուշադրության կենտրոնում պահելու նպատակով»,- հայտնել է նա, գրում է Արմենպրեսը։ «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Խաչիկ Հարությունյանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հուշարձանների հետ կապված մշտադիտարկման խմբեր են գործում, ինտենսիվորեն փաստագրվում և արձանագրվում են Ադրբեջանի կողմից իրականացվող բոլոր խախտումները, տեսանելի և ոչ տեսանելի վանդալիզմի դեպքերը, որոնց վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվում է համապատասխան կառույցներին, կազմվում են արձանագրություններ, որոնց հիման վրա հնարավոր է որոշ գործընթացներ կազմակերպել։ «Այս փուլում մշտադիտարկումները կարևոր են՝ արձանագրելու ամենօրյա փոփոխությունները, հատկապես հուշարձաններին հասցվող վնասների տեսանկյունից»,- շեշտել է Հարությունյանը: Ադրբեջանական որոշ Տելեգրամ-ալիքներ ապրիլի 15-ին տարածել են Շուշիի Ղազանչեցոց Սբ. Ամենափրկիչ եկեղեցու «վերականգնման» լուսանկարներ, նշելով, որ աշխատանքները կրկին վերսկսվել են և կատարվում են տանիքի և վնասված պատերի նորոգման աշխատանքները, հայտնում է monumentwatch.org կայքը։ Ըստ կայքի՝ լուսանկարներից երևում է, որ ադրբեջանական կողմը քանդել է երկթեք ճակատներից մեկի վրայի խաչաձև լուսամուտը և դրանից վեր գտնվող պատկերաքանդակը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳ փոխնախարար․ ՀՀ-ն բարձր է գնահատում Ֆրանսիայի Սենատի հետևողական աջակցությունը Կարևորվել է երկու երկրների միջև առկա խորհրդարանական սերտ փոխգործակցությունը Բայրամով․ Ադրբեջանը հանդես է գալիս ՀՀ հետ երկկողմ բանակցությունների օգտին Նա ասել է, որ սահմանազատման վերջին պայմանավորվածությունը վկայում է, որ դա առավել արդյունավետ գիծն է Կուպման․ Եվրահանձնաժողովը պատրաստ է նպաստել ՀՀ կառավարության առաջնահերթությունների իրականացմանը Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ փոխգործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ ԵԽԽՎ-ում Գերմանիայի պատվիրակության ղեկավար․ Ադրբեջանի համար դեպի ԵԽԽՎ հետ ճանապարհ չկա Նա քննադատել է ադրբեջանցի իրավապաշտպան Անար Մամեդլիի ձերբակալությունը Բաքվում |