Հաղթանակի օրը հավերժ կմնա Հայրենիքի պանծալի պաշտպանների անձնվիրության, արիության եւ անվեհերության խորհրդանիշը 8 մայիսի 2009 - 22:20 AMT PanARMENIAN.Net - Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը Հայրենական մեծ պատերազմի վետերաններին շնորհավորել է Հաղթանակի օրվա կապակցությամբ: Արա Աբրահամյանի շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Հայրենական մեծ պատերազմի թանկագին վետերաններ:Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության, նաեւ անձամբ իմ անունից շնորհավորում եմ ձեզ Հայրենական մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ հաղթանակի 64-րդ տարեդարձի կապակցությամբ: Հաղթանակի օրը հավերժ կմնա Հայրենիքի պանծալի պաշտպանների անձնվիրության, արիության եւ անվեհերության խորհրդանիշը: Նացիստ զավթիչների դեմ պայքարում հայ ժողովուրդը նշանակալից ավանդ է ներդրել Հաղթանակի հասնելու գործում: Ռազմաճակատ է մեկնել ավելի քան 600 հազար հայ, որոնցից ավելի քան 300 հազար մարդ չի վերադարձել: Հայ ժողովուրդը Հայրենիքին տվել է Խորհրդային Միության108 հերոս, Փառքի շքանշանի բոլոր երեք աստիճանների 27 ասպետներ, իսկ պատերազմի տարիներին եւ պատերազմից հետո մարշալների, գեներալների եւ ծովակալների կոչումներին արժանացած մարդկանց ընդհանուր թիվը կազմում է 160: Մայիսի 9-ին մեր ժողովրդի համար եւս մեկ նշանավոր օր է: 17 տարի առաջ այդ օրն ազատագրվել էր հին հայկական քաղաք-ամրոց Շուշին: 1941-1945 թթ. Ձեր դրսեւորած հերոսությունը ոգեւորել է ձեր որդիներին եւ թոռներին սխրանքներ գործելու իր անկախության համար Լեռնային Ղարաբաղի մղած ազատագրական պայքարում: Նոր սերունդը, ինչպես եւ դուք, հանուն Հայրենիքի մղած մարտերում փառավորել է իր անունները կյանքի եւ ազատության իրավունքի համար մղած պայքարում: Թանկագին վետերաններ: Ի սրտե մաղթում ենք քաջ առողջություն, խաղաղություն եւ հանգստություն ձեզ եւ ձեր ընտանիքներին: Մենք խոնարհվում ենք ձեր առջեւ»: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |