Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին՝ ճաքել է պատուհաններից մեկը

Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին՝ ճաքել է պատուհաններից մեկը

PanARMENIAN.Net - Օրերս Աբու Դաբիից Երևան թռչող օդանավին օդանավակայանից օդ բարձրանալուց տասը րոպե անց, Դուբայի երկնքում թռչելիս, հարվածել է կայծակը, ինչի հետևանքով ճաքել է պատուհաններից մեկը, և օդանավը սկսել է անկում կատարել: Դա այն օրն էր, երբ Դուբայում ուժեղ փոթորիկ ու ջրհեղեղ էին սկսվել, և որոշ ժամանակով հետաձգվել էին թռիչքները, հայտնում է MediaHub-ը։

Նշվում է, որ Wizz Air ավիաընկերության օդանավը հրաշքով է փրկվել կործանվելուց։

Օդանավում խուճապ է սկսվել, մտածել են, որ կործանվում են, սակայն օդաչուների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ հաջողվել է անվնաս վայրէջք կատարել նորից Աբու Դաբիի օդանավակայանում։

MediaHub-ը նաև տեսանյութ է հրապարակել, որը նկարահանվել է օդանավի սրահից։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---