PROFAL ընկերությունն անակնկալ է մատուցել իր 30,000-րդ հաճախորդին19 ապրիլի 2024 - 14:22 AMT PanARMENIAN.Net - Ալյումինե դռների ու պատուհանների հայկական առաջատար արտադրող PROFAL ընկերությունն իր հոբելյանական 30 հազարերորդ հաճախորդին անակնկալ Է մատուցել՝ նվիրելով 4․5 միլիոն դրամի չափով նրա գնումը։ Ընտրությունը կատարվել է ընկերության հաճախորդների հետ հարաբերությունների կառավարման (CRM) համակարգի միջոցով: Հաջողակ հաճախորդ Սեդրակ Վարդանյանն իր վաղեմի երազանքն իրականացնելու համար PROFAL-ից գնել էր պատուհաններ։ «Տասնյակ տարիներ իմ երազանքն է եղել առանձնատուն կառուցել, սեփական տուն ունենալ։ Վերջիվերջո նախաձեռնել եմ, հիփոթեքային վարկ եմ ստացել, ու այն արդեն ընթացքի մեջ է։ Գնել եմ PROFAL պատուհաններ Կոտայքի մարզում գտնվող իմ տան կառուցման համար»,- ասել է Սեդրակ Վարդանյանն ու կատակել՝ «ծնվելով-մեծանալով քաղաքում, վաթսուն տարի հետո դառնում եմ գյուղի բնակիչ»։ Ունենալով աշխատանքային փորձառություն գնումների կազմակերպման գործընթացում՝ անձնական նպատակով գնում կատարելիս ևս գնանշում է իրականացնում։ Հենց այդ սկզբունքով էլ գնառաջարկ է ստացել 5-6 ընկերությունից, ուսումնասիրել ու ի վերջո որոշել օգտվել PROFAL-ից։ «Պատահում են ընկերություններ, որոնք մատչելի գին են առաջարկում, բայց հաճախ դրանք նորաստեղծ ընկերություններ են, չունեն փորձ, և նրանց վստահելը ռիսկային է։ PROFAL-ի և՛ փորձը, և՛ գնային առաջարկն ու որակն ինձ լիովին բավարարեցին»,- հավելում է Սեդրակ Վարդանյանը։ PROFAL ընկերության գլխավոր տնօրեն Էդգար Ավետիսյանը, նվերը հանձնելով հոբելյանական հաճախորդին, նշել է՝ ընկերության հաջողությունների հիմքում նաև հաճախորդներն են։ «Մենք մշտապես ձգտում ենք բարձրորակ արտադրանք ու լավ սպասարկում ապահովել մեր հաճախորդներին։ 30,000-րդ հաճախորդին նվեր մատուցելն ինքնանպատակ չէր, սա մեր շնորհակալությունն է PROFAL-ի արտադրանքն ընտրելու ու մեզ վստահելու համար։ Շատ հետաքրքիր զուգադիպությամբ Սեդրակ Վարդանյանն «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի ծրագրի ղեկավարն է։ Մի մարդ, ով նպաստում է ինժեներական կրթության զարգացմանը Հայաստանում։ Պետք է ասեմ, որ մեր ընկերությունը մշտապես լավ ինժեներների կարիք ունի, իսկ «Արմաթ»-ն այդ տեսանկյունից հսկայական աշխատանք է իրականացնում»,- ասել է Էդգար Ավետիսյանը։ PROFAL-ը, լինելով հայկական շուկայում առաջատար ընկերություն, տարբեր նախագծեր է իրականացնում ինչպես Հայաստանում, այնպես էլ արտասահմանյան մի շարք երկրներում՝ դառնալով որակի նոր չափանիշ։ Ընկերությունը, որն ավելի քան 22 տարի է՝ գործում է տեղական շուկայում, իսկ տասը տարուց ավելի իր արտադրանքն ու ծառայություններն արտահանում է մի շարք առաջատար երկրներ, մշտապես քայլում է նոր միտումներին համահունչ ու փորձում իրականություն դարձնել իր հաճախորդների ամենատարբեր գաղափարները։ Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |