Եվրախորհրդարանում կքննարկեն մարդու իրավունքների հետ կապված իրավիճակն Ադրբեջանում19 ապրիլի 2024 - 17:35 AMT PanARMENIAN.Net - Եվրախորհրդարանում կքննարկեն մարդու իրավունքների հետ կապված իրավիճակն Ադրբեջանում։ Քննարկումը տեղի կունենա ապրիլի 24–ին։ Խորհրդարաններին կներկայացվի բանաձևի նախագիծ, որը կոչվում է «Վերջին հետապնդումներն Ադրբեջանում քաղաքացիական հասարակության դեմ՝ դոկտոր Գուբադ Իբադօղլուի և Իլհամիզ Գուլիևի գործերը»։ Այդ մասին հայտնել է Իբադօղլուի եղբայրը՝ Գալիբ Բայրամովը, գրում է Turan.az-ը։ Բանաձևում անդրադարձ կա նաև Abzas Media–ի և Toplum Tv–ի լրագրողների գործերին։ Քվերակությունը տեղի կունենա ապրիլի 25–ին։ 2023–ի սեպտեմբերին Եվրախորհրդարանն արդեն ընդունել է բանաձև Իբադօղլուի գործով՝ պահանջելով ազատ արձակել նրան։ Ակտիվիստ Գուլիևը, որին ձերբակալել էին թմրանյութերի ապօրինի շրջանառության մեղադրանքով, պատմել էր Abzas Media–ին, թե ինչպես է ոստիակնությունը կեղծում թմրանյութերի հետ կապված քրեական գործերը։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները |