Կիրակոսյանը՝ Հաագայի դատարանում. ԼՂ բազմաթիվ գյուղեր ու քաղաքներ պարզապես անհետացան

Կիրակոսյանը՝ Հաագայի դատարանում. ԼՂ բազմաթիվ գյուղեր ու քաղաքներ պարզապես անհետացան

PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումների ժամանակ ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն իր ելույթում անդրադարձել է Արցախյան առաջին պատերազմին՝ նշելով, որ ՀՀ-ն դրա վերաբերյալ իր տեսլականը ներկայացրել է դատական փաստաթղթերում։

Կիրակոսյանը նշել է նաև, որ խորհրդային տարիներին ադրբեջանական կողմի իրականացրած ռասակայան խտրականության արդյունքում բազմաթիվ հայկական գյուղեր ու քաղաքներ պարզապես անհետացել են։ Նույն քաղաքականության արդյունքում նվազել է Նախիջևանում հայկական բնակչության թիվը, այնուհետև՝ իսպառ վերացել, հայտնում է Factor.am-ը։

Նա նշել է՝ Արցախյան առաջին պատերազմն անխոս ողբերգություն էր, որը տեղի ունեցավ Խորհրդային միության փլուզման արդյունքում։

Ըստ նրա՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի իշխանությունները հետևել են 1994 թվականին Բիշքեկում կնքված անժամկետ զինադադարի պայմաններին, որը հետագայում հաստատվել է Մինսկի խմբի կողմից, ինչը չի կարելի ասել Ադրբեջանի մասին, որը պատերազմի ավարտից հետո ավելի է սաստկացրել ռասայական խտրականությունը, մերժել ՄԱԿ-ի հասանելիությունը տարածաշրջան, բազմաթիվ անգամներ խախտել է զինադադարի պայմանագիրը, այդ թվում՝ սկսելով Արցախյան երկրորդ պատերազմը,

Հայաստանի ներկայացուցիչը նաև փաստարկներ է ներկայացրել, թե ինչու ՀՀ-ն չի կարող մեղադրվել Ադրբեջանի դեմ ռասայական խտրականության մեջ։

Ապրիլի 22-26-ը Հայաստանի դեմ ներկայացրած ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային Կոնվենցիայի շրջանակում Ադրբեջանի կողմից ներկայացված հայցադիմումի բանավոր լսումներ են ընթանում։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---