Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը23 ապրիլի 2024 - 18:51 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 19-ին արվեստի ոլորտի ամենահեղինակավոր ցուցահանդեսի՝ Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի մեկնարկի նախօրեին, քաղաքի Ռամո դե լա Տանա 2124ա հասցեում բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը: Կարմիր ժապավենը կտրվել է Fastex-ի համահիմնադիր Վիգեն Բադալյանի և ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանի կողմից: Վենետիկը մարդաշատ էր այս գողտրիկ անկյունում, որտեղ հայտնի արտիստներ Րաֆֆի Ետալեանը և Էլենե Մետրևելին ներկայացրել են սեփական արվեստի գործերը։ Ներկաները վայելել են միջոցառումը, ծանոթացել NFT-ների յուրօրինակ աշխարհին և ձեռք բերել նոր ծանոթություններ՝ հիմք դնելով հետագա համագործակցության համար:
«AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան, իսկ այդ անսահմանության մեջ ծնվում է յուրահատուկ կապ ստեղծագործողի, դիտողի և միջավայրի միջև», - ընդգծել է Fastex-ի համահիմնադիր Վիգեն Բադալյանը: ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը հայտարարել է, որ այս տարի աննախադեպ երևույթ է տեղի ունենում Վենետիկի բիենալեում, քանի որ Հայաստանը ներկայանում է երկու տաղավարով՝ Հայաստանի Հանրապետության պաշտոնական տարածքով և AKNEYE ֆիջիթալ սփեյսով:
Արվեստի համակարգող Անաստասիա Դոուսոնը նշել է, որ AKNEYE ֆիջիթալ սփեյսն արվեստի ավանդական մոտեցումների և ժամանակակից տեխնոլոգիական լուծումների զուգադրումն է: Քանդակի և NFT տեխնոլոգիայի համադրությունը հնարավորություն է տալիս դիտորդներին տեսնել նոր իրականություն՝ միաձուլելով ֆիզիկական և թվային աշխարհները: Բիենալեի ընթացքում AKNEYE-ի ֆիջիթալ սփեյսը ներկայանում է որպես ոչ մրցութային նախագիծ՝ իր աջակցությունը ցուցաբերելով հայկական ազգային տաղավարին: Սփեյսում ցուցադրված են բազմաթիվ հայ և միջազգային ճանաչում վայելող օտարազգի ստեղծագործողների աշխատանքները՝ նպատակ ունենալով խթանել հայկական մշակույթի պատշաճ ներկայացումն ու տարածումն արտերկրում:
Ցուցադրությունը կավարտվի նոյեմբերի 24-ին: Մինչ այդ կա հիանալի հնարավորություն՝ այցելելու հիասքանչ Վենետիկի սրտում գտնվող նորաբաց AKNEYE ֆիջիթալ սփեյս: Աշխարհում երրորդ ֆիջիթալ NFT սփեյսն է, որտեղ ձուլվել են թվային և ֆիզիկական աշխարհները: Այստեղ կարելի է բացահայտել NFT-ներն իրենց ֆիզիկական ձևաչափով և գնել ինքնատիպ արվեստի գործեր: AKNEYE ֆիջիթալ սփեյսը բաց է համագործակցության առաջարկների համար: Հեղինակավոր բիենալեի օրերին Վենետիկում գտնվող այս հիասքանչ անկյունում մինչև նոյեմբերի 24-ը կողք կողքի կքայլեն արվեստն ու տեխնոլոգիան: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել |