Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ

Սերժ Սարգսյանը՝  ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ

PanARMENIAN.Net - ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ հարգանքի տուրք մատուցելուց հետո լրագրողների հետ զրույցում պատասխանել է հարցին, թե իշխանությունները շարունակ հնչեցնում են թուրք-ադրբեջանական տանդեմի թեզերը, ինչպե՞ս դա կանխել։

«Կանխելու միայն մեկ ձև կա՝ իրենց ուղարկել իրենց տեղերը»,-ասել է նա, գրում է Panorama.am-ը։

«Լուծումների լուծումն այս մարդկանց իշխանությունից հեռացնելն է, որովհետև իրենք չունեն որևէ ունակություն, գիտելիք գոնե կառավարման ասպարեզում». ըստ Սերժ Սարգսյանի, ընդդիմությանը դա չի հաջողվում անել մի քանի պատճառով։

«Կան ոչ միասնական մոտեցումներ, կա արտաքին սատարում այս իշխանություններին, բազմաթիվ այլ պատճառներ»,–ասել է նա։

Անդրադառնալով Տավուշում հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հետ կապված հարցին՝ նա ասել է, որ սահմանազատումը պետք է տեղի ունենա այնպես, ինչպես տեղի է ունենում քաղաքակիրթ երկրների միջև։

«Սահմանազատմանը պետք է նախորդի երևի ինչ-որ մի համաձայնագիր։ Մենք չգիտենք՝ ինչ սկզբունքով է դա արվում հիմա, արդյո՞ք դա սահմանազատում է, թե՞ հենց այնպես ճնշման տակ ինչ-որ բան տալ։ Ես չեմ տեսնում, որ այդ պրոցեսը մեզ տանում է խաղաղության, ընդհակառակը՝ տեսնում եմ, որ տանում է հետագա բարդությունների։ Այսինքն, խաղաղությունը փաստաթղթով է ամրապնդվում, այնուհետև գործողություններով իրականացվում են, չգիտես ինչու՝ մեզ մոտ հակառակ ծայրից են գալիս ինչպես շատ-շատ գործերում»,–ասել է նա։

Հարցին՝ ի՞նչ ռիսկեր կարող է սա ստեղծել հետագայում, ՀՀ երրորդ նախագահը պատասխանել է. «Ես չեմ կարող հիմա նկարագրել թե ինչ, բայց շատ բարդություններ, շատ վատ պրոցեսներ։

Ապրիլի 19–ի երեկոյան հայտարարվեց, որ Հայաստանը համաձայնել է վերադարձնել Տավուշի հատվածում Ադրբեջանի պահանջած գյուղերը՝ դրա դիմաց չստանալով Բերքաբերի դիմաց գտնվող հայկական տարածքները, որոնք այժմ Ադրբեջանի վերահսկողության տակ են։ Իսկ Ոսկեպարին հարակից միջպետական ճանապարհի հատվածը այս փուլում չի սահմանազատվի, այսինքն՝ կմնա հայկական վերահսկողության տակ։ Բնակիչներն ասում էին, որ պաշտոնական հայտարարությունները հակասում են երկու օր առաջ իրենց գյուղում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասածներին։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---