Evocabank-ը` Career City Fest 2K24-ին

Evocabank-ը` Career City Fest 2K24-ին

PanARMENIAN.Net - Ապրիլի 27 և 28-ին կարիերայի քաղաքում տեղի է ունեցել լավագույն գործատուների փառատոնը, որտեղ Evoca-ն ծանոթացրել է իր մշակույթին, թիմին և ազատ աշխատատեղերին։

Career City Fest լավագույն գործատուների փառատոնը ամենամյա միջոցառում է, որը մեկ հարթակում համախմբում է հարյուրավոր ընկերությունների և հազարավոր մարդկանց։

Այս տարի կարիերայի քաղաքում Evocabank-ն իր տաղավարում հյուրընկալել է մի շարք երիտասարդների, որտեղ նրանք հնարավորություն ստացել՝

  • Ծանոթանալ EvocaTeam-ին
  • Ծանոթանալ ազատ աշխատատեղերին և թիմին միանալու հնարավորություններին
  • Նկարվել #evocamood ֆոտոզոնայում՝ Voki-ի հետ
  • Մասնակցել 14 հարցից բաղկացած Quiz-ին և շահել նվերներ

Հաղթողները 10-ն էին, որոնք նվեր են ստացել գրքեր՝ ամենահետաքրքիր թեմաներով։

Միջոցառման ընթացքում տեղի են ունեցան նաև պանելային քննարկումներ, որտեղ Evocabank-ի ՄՌԿ բաժնի ղեկավար Տաթև Վարդանյանը (Միջազգային որակավորված ՄՌԿ մասնագետ, SHRM ասոցիացիայի անդամ) կիսվել է մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում իր 8 տարվա պրակտիկ փորձով, ներկայացրել ՄՌԿ-ն ֆինանսաբանկային ոլորտում և խոսել Բանկի մշակույթի ու EvocaTeam-ի մասին։

Կարևորելով շարունակական կրթության և զարգացման դերը` Evocabank-ն ընձեռում է մի շարք հնարավորություններ և՛ նորավարտ ուսանողներին, և՛ փորձառու մասնագետներին՝ շարունակաբար սովորելու, զարգանալու և դառնալու ոլորտի առաջատար մասնագետներ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---