Աղավնոյի եկեղեցին ոչնչացման վտանգի տակ է

Աղավնոյի եկեղեցին ոչնչացման վտանգի տակ է

PanARMENIAN.Net - Ոչնչացման վտանգի տակ է Արցախի Աղավնո բնակավայրի Սրբոց Նահատակաց եկեղեցին, որը կառուցվել էր 2002 թվականին, հայտնում է Monumentwatch.org-ը:

Նշվում է, որ ադրբեջանական սոցիալական ցանցերի դիտարկումը ցույց է տալիս, որ եկեղեցին, ինչպես Բերձորի սուրբ Համբարձումն էր, ամբողջությամբ ներառված է տախտակամածների և ծածկերի մեջ: Հաշվի առնելով Բերձորի եկեղեցու նախադեպը, նույն ճակատագիրը սպառնում է նաև Աղավնոյի եկեղեցուն։

2024 թվականի ապրիլ ամսվա արբանյակային լուսանկարների դիտարկումը բացահայտել էր, որ ադրբեջանական կողմը հիմնահատակ ավերել էր Բերձոր քաղաքի Սբ Համբարձման եկեղեցին։ Նախքան ավերումը եկեղեցին ամբողջությամբ ծածկվել էր տախտակամածներով և ծածկերով։

Ադրբեջանցիները ոչնչացրել են Արցախի Ասկերան շրջանում գտնվող Արցախյան և Հայրենական մեծ պատերազմների զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը, իսկ ավելի վաղ Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---