Փոխվարչապետ․ «Զվարթնոցի» նոր տերմինալի նախագիծ կա, բայց բարդություններ կան

Փոխվարչապետ․ «Զվարթնոցի» նոր տերմինալի նախագիծ կա, բայց  բարդություններ կան

PanARMENIAN.Net - ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, պատասխանելով «Զվարթնոց» օդանավակայանում առաջացող հերթերի մասին հարցին, ասել է, որ նոր տեմինալի կառուցման շուրջ ընթանում են բանակցություններ, դրանք բավականին բարդ են։

Նա հավելել է, որ նոր տերմինալի համար ներդրման չափը մոտ 450 մլն եվրոյին համարժեք է, հայտնում է Aysor.am-ը։

Նա նշել է, որ նոր տերմինալի նախագիծը կա, իսկ պայմանագրի այլ դրույթների հետ կապված քննարկումները շարունակվում են։

«Նոր տեմինալի կառուցման շուրջ այս պահին կան բանակցություններ, դրանք բավականին բարդ են, որովհետև գործող կոնցեսիոն պայմանագրով հարաբերությունները շարունակելն անհնարին է։ Կան պարամետրեր, որոնք այսօրվա իրականության մեջ ՀՀ-ի համար անընդունելի են»,-ասել է Գրիգորյանը։

Հունվարին ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերության գործադիր տնօրեն Մարտին Էռնեկյանի հետ քննարկել էր «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ընդլայնման, թողունակության ավելացման վերաբերյալ հարցեր։ Մարտին Էռնեկյանը նշել է, որ պատրաստակամ են բաց աշխատել աշխատանքային խմբի շրջանակներում։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---