Հայաստանում ինտերնետն ավելի թանկ է, քան ցանկացած այլ երկրում

PanARMENIAN.Net - Հայաստանի Արտադրողների եւ գործարարների միության 5-րդ նիստի ժամանակ «Սինոպսիս Հայաստան» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը ելույթի ժամանակ հայտարարեց, որ ինտերնետ- կապը Հայաստանում «ԱրմենՏել» ընկերությանը մենատիրությունից զրկելուց հետո նվազել է ավելի քան 4 անգամ, սակայն ԱՄՆ հետ համեմատած, գները դեռ 100 անգամ բարձր են:



Մեկնաբանելով այս հայտարարությունը` PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում «Սինոպսիս Հայաստան» ընկերության փիար-մենեջեր Գայանե Մարկոսյանը, վկայակոչելով «Սինոպսիս Հայաստանի» գլխավոր գործադիր տնօրեն Ռիչ Գոլդմանի հոդվածը, հայտարարեց, որ «ինտերնետը Հայաստանում այժմ 100 անգամ թանկ է, քան ցանկացած այլ մրցակից երկրում: Ինտերնետ-կապի աղբյուրը, որին տիրապետում է մեր ընկերությունը, համապատասխան է Հարավային Կորեայի տները մուտք գործող կապի աղբյուրին: Ինտերնետի մատչելիության հետ կապված իրավիճակը Հայստանում բարելավվել է, բայց դեռ թողնում է լավագույնի հույսով»:
 Ուշագրավ
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---