Հարցում. Հայ հասարակությունը ավելի շուտ բացասական է վերաբերվում խորհրդարանի գործունեությանը15 մայիսի 2009 - 18:14 AMT PanARMENIAN.Net - «Ազատ հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպությունը «Հասարակական կարծիքը, որպես իշխանությունների համար ուղեցույց» ծրագրի շրջանակներում Երեւան քաղաքում պարբերաբար անցկացնելու է հասարակական կարծիքի հեռախոսային հարցում-ուսումնասիրություններ պարզելու համար բնակչության գնահատականը իշխանության տարբեր թեւերի գործունեության եւ վարվող քաղաքականության վերաբերյալ:Երեւան քաղաքում հասարակական կարծիքի առաջին հեռախոսային հարցում-ուսումնասիրությունը վերաբերում էր ՀՀ բարձրագույն ներկայացուցչական մարմնի` Ազգային Ժողովի գործունեությանը: Հետազոտության տեղեկատվության աղբյուր են հանդիսանում Երեւան քաղաքի 18 եւ բարձր տարիքի բնակչությունը, որոնք ունեն ընտրելու իրավունք: Հեռախոսային հարցում-ուսումնասիրությունը անց է կացվել Երեւան քաղաքում ապրիլի 27-ից մայիսի 10-ը ընկած ժամանակահատվածում: Ընդհանուր առմամբ հարցմանը մասնակցել է 1306 քաղաքացի, ինչը թույլ է տալիս ապահովել հետազոտության տվյալների 3 % ճշտգրտությունը: Արդյունքների համաձայն, հարցվածների 28.30% ՀՀ ԱԺ գործունեությունը դրական են գնահատել, 31.05% - բացասական, 40.65% դժվարացել են պատասխանել: Հարցման արդյունքներով հայտնի են դարձել հասարակության շրջանում ՀՀ ԱԺ ազդեցիկ պատգամավորներից առավել ժողովրդականների անունները` խոսնակ Հովիկ Աբրահամյանը (31.22%), «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը (15.82%), Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ Գալուստ Սահակյանը (14.34%), պետա-իրավական հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը (12.47%) եւ Վահան Հովհաննիսյանը (8.58%): Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |