ՀՀ-ում Արևմտյան Նեղոսի տենդից մահվան դեպքերը հասել են 4–ի![]() 14 սեպտեմբերի 2024 - 10:59 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 7-13-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում Արևմտյան Նեղոսի տենդով վարակման 20 դեպք է գրանցվել։ Ընդհանուր առմամբ, գրանցվել է 128 դեպք, հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։ Մահվան դեպքերը մեկ շաբաթում ավելացել են 1–ով, ընդհանուր առմամբ՝ հասնելով 4–ի։ Հիվանդության համար հատուկ պատվաստանյութ և հատուկ դեղամիջոց չկա։ Իրականացվում են ընդհանուր բուժական միջոցառումներ՝ ուղղված վիճակի բարելավմանը: Դեպքերի 80 տոկոսում հիվանդությունը ընթանում է գրեթե առանց ախտանշանների: Ծանր դեպքերն ուղեկցվում են նյարդային համակարգի ախտահարմամբ, այդ թվում՝ մենինգիտի և էնցեֆալիտի երևույթներով և կազմում են մոտ 1 տոկոս։ Արևմտյան Նեղոսի տենդի փոխանցողը կուլեքս ցեղի մոծակներն են, որոնք վարակվում են թռչուններից: Հիվանդացության առավել մեծ ակտիվություն դիտվում է հուլիսից օգոստոս ժամանակահատվածում: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |