«Արեւելյան գործընկերությունը» նոր հնարավորություններ է ստեղծում Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման համար

PanARMENIAN.Net - Մայիսի 15-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հարավային Կովկասում Եվրոպական Միության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին:Ողջունելով հյուրին` Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ մայիսի 7-ին Պրահայում կայացած գագաթաժողովին «Արեւելյան գործընկերություն» ծրագրի մեկնարկը նոր հնարավորություններ կստեղծի Հայաստան - Եվրոպական Միություն համագործակցության հետագա զարգացման եւ խորացման համար: Հանդիպման ընթացքում նախարար Նալբանդյանը եւ Պիտեր Սեմնեբին մտքեր փոխանակեցին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ եւ անդրադարձան արցախյան հիմնախնդրի հանգուցալուծման բանակցություններին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---