Tech Squad խումբը ներկայացնելու է Հայաստանը Imagine Cup-2009-ին18 մայիսի 2009 - 21:38 AMT PanARMENIAN.Net - Այսօր կայացել է Imagine Cup-2009 միջազգային ամենամյա մրցույթի մասնակիցների պարգեւատրման հանդիսավոր արարողությունը: Առաջատարների եռյակը պարգեւատրվել է դրմական մրցանակներով. 1-ին տեղի համար 1500 դոլար, երկրորդ տեղի համար` 1000, երրորդի` 700: Առաջին տեղը զբաղեցրել է Tech Squad խումբը: Նա կներկայացնի Հայաստանը Imagine Cup (Երեւակայության գավաթ) միջազգային մրցույթի եզրափակիչում, որը տեղի կունենա Կահիրեում: Մրցույթի մասնակիցները ստացել են նաեւ Microsoft ընկերության ծրագրային ապահովման հավաքածուներ: Այս տարի մրցույթի թեման էր` «Ներկայացրու աշխարհը, որտեղ տեղեկատվական տեխնոլոգիաներն օգնում են լուծել համաշխարհային արդի խնդիրները»: Հաղթող-խումբը ներկայացրել էր ծրագիր, որը կօգնի ստեղնաշարի վրա երկար աշխատելուց հետո հանել ձեռքերի լարվածությունը: Թիմի անդամների խոսքերով, ծրագիրն ընդունակ է որոշել աշխատանքի տեսակը եւ շարունակականությունը եւ առաջարկում է համապատասխան վարժություններ: Հետագայում նրանք նախատեսում են ծրագիր մշակել աչքերի, մեջքի եւ պարանոցի լարվածությունը հանելու համար: Imagine Cup մրցույթը տեղի է ունենում 7-րդ անգամ Microsoft ընկերության աջակցությամբ: Առաջին անգամ Հայաստանը մասնակցել է մրցույթին 2008-ին: Այդ ժամանակ հայկական թիմն աշխարհի տարբեր երկրների 60 թիմերի շարքում զբաղեցրել էր 22-րդ տեղը: Մրցույթը Հայաստանում տեղի է ունենում Հայաստանում Microsoft ընկերության եւ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի աջակցությամբ: Ուշագրավ Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |