Իրանը Հայաստանի համար այլընտրանք է ռեսուրսների առաքման առումով21 մայիսի 2009 - 15:52 AMT PanARMENIAN.Net - Բոլոր նախագծերն, որոնք Հայաստանը իրականացնում է հարեւան Իրանի հետ, ուղղված են, հիմնականում, անվտանգության ապահովմանն ինչպես ռազմական ոլորտում, այնպես էլ էներգետիկայում եւ բնապահպանական ոլորտում: Այդ մասին Երեւանում հայտարարել է ԵՊԸ քաղաքակրթական եւ մշակութային կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Դավիթ Հովհաննիսյանը «Հայ-իրանական հարաբերությունների հեռանկարները» թեմայով քննարկման ընթացքում: «Անվտանգության ապահովման տեսակետից Իրանը չափազանց կարեւոր դեր ունի: Հայաստանի անկախության օրվանից ի վեր մենք բազմիցս ենք համոզվել դրանում: Հայաստանի շրջափակման պայմաններում Իրանը «միակ կյանքի ճանապարհն էր»,-ասել է հայ փորձագետը: Նրա կարծիքով, հայ-իրանական հարաբերությունների զարգացման հիմնական խնդիրը շարունակում է մնալ ենթակառուցվածքների զարգացման հարցը: «Գազամուղի առկայությունը լրացուցիչ հնարավորություն է այս առումով: Չմոռանանք նաեւ Հայաստան-Իրան երկաթուղու շինարարության մասին, որը մեր երկրի համար ելք կբացի արտաքին աշխարհ»,-նշել է Դավիթ Հովհաննիսյանը` հավելելով, որ Իրանը Հայաստանի համար այլընտրանք է ռեսուրսների առաքման առումով: «Այսօր կան բոլոր հնարավորությունները, որպեսզի Իրանն այլընտրանքայինից դառնա ռեսուրսների հիմնական առաքիչը»,-ընդգծել է նա: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |