ԱՆ․ Սեզոնային գրիպի պատվաստումները հասանելի են ռիսկի խմբերի և հանրության համար![]() 16 հունվարի 2025 - 13:28 AMT PanARMENIAN.Net - Հանրապետությունում շարունակում է շրջանառվել սեզոնային գրիպի Ա տեսակի H1pdm09 ենթատեսակը, հայտնում է առողջապահության նախարարությունը: «Այս համատեքստում հատկապես կարևորվում է սեզոնային գրիպի դեմ պատվաստումների իրականացումը՝ հաշվի առնելով, որ գրիպի նշված տեսակը ներառված է հանրապետությունում առկա սեզոնային գրիպի դեմ քառավալենտ պատվաստանյութի կազմում»,–ասված է հաղորդագրության մեջ: Պատվաստումները կատարվում են կամավորության սկզբունքով, անկախ հաշվառումից և քաղաքացիությունից, պետական պատվերի շրջանակներում՝ առաջնահերթությունը տալով ռիսկի խմբերում գտնվող անձանց, որոնց մոտ հիվանդությունը կարող է ընթանալ ծանր կամ բարդություններ առաջացնել», Գրիպի դեմ պատվաստումների համար ռիսկի խմբերի շարքում ընդգրկված են հղի կանայք, 6 ամսականից մինչև 5 տարեկան երեխաները, 65 տարեկանից բարձր անձինք, ինչպես նաև շաքարային դիաբետով, շնչառական, սրտանոթային, լյարդի և երիկամների քրոնիկ հիվանդություններով տառապողները: Ռիսկի խմբերում ներառված են նաև բուժաշխատողները, փակ հաստատություններում բնակվողներն ու նրանց սպասարկող անձնակազմը, ինչպես նաև զորակոչիկները: Բացի այդ, սեզոնային գրիպի դեմ պատվաստումները կարող են հասանելի լինել բնակչության այլ խմբերի համար, կիրառվել այլ պատվաստանյութերի հետ համատեղ կամ ցանկացած ժամանակային ընդմիջումով: Ռիսկի խմբերի քաղաքացիներին առաջարկվում է դիմել պոլիկլինիկաներ՝ պատվաստման համար: «Սեզոնային գրիպի դեմ պատվաստումները հասանելի կլինեն նաև բնակչության այլ խմբերի համար, կարող են կիրառվել այլ պատվաստումների հետ համատեղ կամ ցանկացած ընդմիջումով, իսկ ռիսկի խմբերում ընդգրկված անձինք կարող են դիմել պոլիկլինիկա և պատվաստվել»,-նշվում է հաղորդագրության մեջ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |