Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռը թռիչքից 40 րոպե անց վերադարձել է «Վնուկովո» օդանավակայան

Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռը թռիչքից 40 րոպե անց վերադարձել է «Վնուկովո» օդանավակայան

PanARMENIAN.Net - Ռուսական «Ազիմուտ» ավիաընկերության Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռը, թռիչքից 40 րոպե անց, վերադարձել է «Վնուկովո» օդանավակայան՝ տեխնիկական անսարքության հետևանքով։

Այդ մասին հայտնել է թռիչքի ուղևորներից մեկը, հայտնում է Արմենպրեսը։

Նրա խոսքով՝ ինքնաթիռը նախատեսվածից ուշ՝ Մոսկվայի ժամանակով 08:20-ին է դուրս եկել «Վնուկովո» օդանավակայանից, իսկ մոտ 40 րոպե անց անձնակազմը հայտնել է, որ այն պետք է վերադառնա՝ տեխնիկական խնդրի պատճառով։

Ուղևորը հավելել է, որ իրենց արդեն տեղափոխել են նույն ավիաընկերության մեկ այլ օդանավ, որով էլ շարունակելու են ուղևորությունը դեպի Երևան։ Սակայն թռիչքը դեռ չի իրականացվել։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---