Միջպետական ճանապարհներին տեղադրվել է երթևեկությունը չափող 4 նոր հաշվիչ

Միջպետական ճանապարհներին տեղադրվել է երթևեկությունը չափող 4 նոր հաշվիչ

PanARMENIAN.Net - «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից 2024 թվականին ՀՀ միջպետական ավտոճանապարհներին տեղադրվել է երթևեկության ինտենսիվությունը չափող 4 նոր հաշվիչ։

Ներկայումս տրանսպորտային միջոցների երթևեկության ինտենսիվության վերաբերյալ տվյալները հավաքագրվում են 8 միջպետական նշանակության ավտոճանապարհներին տեղակայված 14 հաշվեկետերի միջոցով, որոնք գործում են առցանց ռեժիմում։ Նոր հաշվիչները տեղադրվել են Մ-1, Մ-2, Մ-3, Մ-4, Մ-5, Մ-6, Մ-7 և Մ-10 ավտոճանապարհներին։

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գույքագրման և ծրագրերի մշակման բաժնի մասնագետները զբաղվում են տեղակայված հաշվիչների կարգաբերմամբ և տվյալների հավաքագրմամբ։ Բացի այդ, ավտոմոբիլային տրանսպորտի երթևեկության ինտենսիվության մասին տեղեկությունները ստացվում են նաև շարժական հաշվիչների միջոցով։

Հավաքագրված տվյալները վերլուծվում են, և Ճանապարհային դեպարտամենտի ստորաբաժանումներն օգտագործում են դրանք ճանապարհների վերականգնման ծրագրերի մշակման, անվտանգության միջոցառումների իրականացման և այլ նպատակներով։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---