2009-ին «Անելիք Բանկը» կբարձրացնի իր գործունեության ավտոմատացման մակարդակը27 մայիսի 2009 - 15:36 AMT PanARMENIAN.Net - 2009-ին «Անելիք Բանկը» ծրագրում է բարձրացնել իր գործունեության ավտոմատացման մակարդակը, PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում հայտնել է «Անելի Բանկի» կառավարման նախագահի տեղակալ Արամ Մկրտչյանը: «Այս տարի մենք ծրագրում ենք բարձրացնել մեր բանկի գործունեության ավտոմատացման մակարդակը, ինչպես նաեւ բանկային ծառայությունների լիարժեք մատակարարման հասնել»,- ասել է նա:Դրա հետ մեկտեղ Մկրտչյանը նշել է, որ ելնելով նախնական քաղաքականությունից եւ ուղղորդիչներից` բանկի համար նրա բոլոր հաճախորդները հավասար եւ կարեւոր են, իսկ բոլոր բանկային օպերացիաները` անհրաժեշտ եւ ընդունելի, եւ մենք ողջ ապրանքի հավասար զարգացում ենք ակնկալում: «Ընդհանուր առմամբ մենք շեշտը չենք դնում այս կամ այն գործիքի կամ բանկային ծառայության վրա, այլ ակնկալում ենք դրանց հավասար զարգացումը»,- նշել է նա: Այդ ենթատեքստում բանկի կառավարման նախագահի տեղակալն ավելացրել է, որ անցյալ տարի ք.Երեւանում ներդրվեց կոմունալ ծառայությունների վճարման համակարգը, եւ այս տարի այդ գործընթացը շարունակվում է բանկի բոլոր մասնաճյուղերում: «Չնայած, որ շահույթի ստացման տեսակետից բանկի համար դա այնքան էլ շահութաբեր գործիք չէ, բայց առաջնորդվելով մեր ուղղորդիչներով, մենք գտնում ենք, որ հաճախորդը, մտնելով մեր բանկի ցանկացած մասնաճյուղ, պետք է լիարժեք սպասարկում ստանա»,- ասել է Մկրտչյանը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱԱԾ․ Ադրբեջանցի զինծառայողի կողմից ՀՀ սահմանը հնարավոր հատելու դեպքով տվյալներ չկան Այլ տեղեկությունների դեպքում կտրվի լրացուցիչ պարզաբանում ԱԺ խորհուրդը մերժել է ընդդիմության միջնորդությունը Կոնջորյանն ասել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին Սիմոնյան․ Ո՞վ ասաց՝ երկիրն ավերվում է, հլը գնանք Սարյան փողոց` տեսնենք Նա նաև ասել է, որ Հայաստանի ընդդիմությունը «պասերով» աշխատում է Ռուսաստանի հետ Թենիսիստ Էլինա Ավանեսյանը հանդես կգա ՀՀ դրոշի ներքո «Դեռ պաշտոնական չէ, սպասում ենք, որ քաղաքացիության հարցը լուծվի»,–ասել է նա |