Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանով![]() 28 մարտի 2025 - 15:28 AMT PanARMENIAN.Net - Հանրապետության առանձին շրջաններում մարտի 29-31-ը և ապրիլի 2-ին, օրվա ընթացքում սպասվում են կարճատև տեղումներ, իսկ մարտի 29-31-ի ցերեկը հնարավոր են նաև ամպրոպներ։ Մարտի 28-ի ցերեկը, ապրիլի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին կլինի հյուսիսարևմտյան՝ 3-6 մ/վ արագությամբ։ Մարտի 29-ից սկսած մինչև ապրիլի 2-ը, որոշ շրջաններում դիտվելու է քամու ուժգնացում՝ հասնելով 15-20 մ/վ ցուցանիշի։ Օդի ջերմաստիճանը մարտի 28-30-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա մոտ 3-5 աստիճանով։ Երևանում ևս մարտի 28-ի ցերեկը և ապրիլի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Իսկ մարտի 29-31-ը և ապրիլի 2-ին սպասվում են կարճատև անձրևներ։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |