Ապրիլի 17-ից 6-8 աստիճանով կտաքանա, տեղումները կդադարեն![]() 14 ապրիլի 2025 - 12:44 AMT PanARMENIAN.Net - Ըստ հաղորդման՝ ապրիլի 14-16-ը՝ հանրապետության մեծ մասում օրվա տարբեր ժամերին սպասվում են տեղումներ, իսկ լեռնային գոտիներում՝ ձյան տեսքով, ապրիլի 17-ի գիշերը՝ որոշ շրջաններում։ Ապրիլի 17-ի ցերեկը և 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է առաջիկա շաբաթվա եղանակի կանխատեսումը։ Քամին կլինի հարավարևմտյան ուղղության՝ 5-8 մ/վ արագությամբ, սակայն ապրիլի 13-16-ը կանխատեսվում է քամու ուժգնացում՝ հասնելով 15-18 մ/վ։ Օդի ջերմաստիճանը ապրիլի 15-ի ցերեկային ժամերին կնվազի մոտ 2-3 աստիճանով, իսկ ապրիլի 17-18-ը աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով։ Երևան քաղաքում՝ ապրիլի 13-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև, 14-16-ը՝ անձրև։ Ապրիլի 17-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 15–ին մայրաքաղաքում ցերեկային ժամերին սպասվում է +16 աստիճան, իսկ ապրիլի 16–ին՝ +14։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |