Այսուհետ կարելի է հերթագրվել նաև վարորդականի քննությունների և մեքենաների հաշվառման համար![]() 4 հունիսի 2025 - 12:05 AMT PanARMENIAN.Net - Մատուցվող հանրային ծառայությունների սպասարկման որակը բարելավելու, ինչպես նաև հերթերը կանոնակարգելու նպատակով հաշվառման-քննական ծառայությունների համակարգը ենթարկվել է փոփոխությունների։ Ներդրված հիբրիդային նոր համակարգը թույլ կտա սպասարկվել թե՛ տեղում՝ կենդանի հերթի ձևաչափով, թե՛ նախապես՝ օր ու ժամ ամրագրելով։ Վերագործարկվել է roadpolic.am կայքը։ Այսուհետ քաղաքացիները հնարավորություն կունենան ամրագրել հերթագրում վարորդական վկայականի որակավորման քննությունների և տրանսպորտային միջոցների հաշվառման գործողությունների մասով ինչպես EarlyOne մոբայլ հավելվածի, այնպես էլ կայքի միջոցով։ Համակարգը նոր է՝ փորձարարական գործարկման փուլում, և հետևողականորեն կատարելագործվելու է։ Ցանկացած խնդրի դեպքում կարելի է տեղեկացնել՝ զանգահարելով 060 838302 հեռախոսահամարով։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |