Թուրքիան բարձր է գնահատում ԱՄՆ-ի աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հարցում

PanARMENIAN.Net - Թուրքիայի ու Հայաստանի միջեւ առկա խնդիրների լուծումը բխում է ոչ միայն երկու երկրների, այլ նաեւ ողջ Հարավային Կովկասի շահերից: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Վեժդի Գենուլը Թուրք-ամերիկյան խորհրդի Վաշինգտոնում կայացած 28-րդ նիստի ժամանակ:



Ըստ նրա, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն ընթանում է 2007 թվականից եւ կողմերը համաձայնեցրել են «ճանապարհային քարտեզը»: Գենուլն ընդգծել է, որ հարկավոր է ավելացնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առկա խնդիրների շուտափույթ կարգավորմանն ուղղված ԱՄՆ-ի ջանքերը` հավելելով, որ բարձր է գնահատում ԱՄՆ-ի աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հարցում:



Թուրքիայի նախարարը նշել է նաեւ, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւին սատարող կոնգրեսականների քանակի ավելացումը մինչեւ 125-ը, կարող է վնասել երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին, հաղորդում է Anatolian News Agency-ն:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---