Հայ-սիրիական հարաբերություններն այն մակարդակի վրա չեն, որի վրա կարող էին գտնվել

PanARMENIAN.Net - «Հայ-սիրիական հարաբերություններն ավանդաբար համարվում են բարեկամական ու գործընկերային: Պատճառը պատմական հիշողությունն է` 20 դարի սկզբին, Ցեղասպանությունից մազապուրծ եղած Արեւմտայն Հայաստանի բնակչությունը ապաստան գտավ Սիրիայում: Տասնամյակներ անց բռնագաղթված ժողովրդի մասնիկները վերածվեցին ամենահաջողակ ու կայացած հայ համայնքներից մեկին: 20 դարամիջում Հալեպի ու Դամասկոսի հայ համայնքների քանակաը հասավ 200 հազարի: Այս պայմաններում, զարմնալի չէ, որ հայ-սիրիական հարաբերությունները գտնվել են ամենաբարձ մակարդակի վրա նույնիսկ խորհրդային տարիներին: Այդպես Սիրիայի նախագահ Հաֆեզ ալ-Ասադն, այցելելով ԽՍՀՄ 70-ականների վերջում, այցելեց նաեւ Հայաստան»,-PanARMENIAN.Net ի հետ զրույցում հայտարարել է արեւելագետ Սուրեն Մանուկյանը: Նա հիշեցրել է, որ Հայաստանի անկախացումից ի վեր Սիրիան առաջիններից մեկը ճանաչեց երկրի անկախությունն ու դեսպանատուն բացեց Երեւանում: Անկախության առաջին տարիներին Հայաստանը մեծաքանակ ցորեն ու ալյուր ստացավ Սիրիայից, ինչը լուրջ օգնություն էր ծանր վիճակում գտնվող Հայաստանի համար:



«Սակայն վերջին տարիներին երկկողմ հարաբերություններում որոշ խնդիրներ առաջացան: 2000 թ. ի վեր Թուրքիայի եւ Սիիայի միջեւ հարաբերությունների ջերմացմանը զուգահեռ աստիճանաբար սառում էին Երեւանի ու Դամասկոսի միջեւ քաղաքական հարաբերությունները: Արտաքնապես դա ոչ մի կերպ չէր դրսեւորվում եւ երկու կողմերը պաշտոնական անձանց հանդիպումներից հետո հայտարարում էին տարաձայնությունների բացակայության եւ բարձր մակարդակի հարաբերությունների մասին, սակայն խոսքերից այն կողմ համագործակցությունը չէր անցնում: Երբ Հայաստանում Սիրիայի դեսպանի 2002թ. կարգավիճակն իջեցվեց ու դարձավ ժամանակավոր հավատարմատար, նույնը ստիպված էր անել նաեւ Հայաստանը 2004թ.: Տնտեսական հարաբերություններն այնքան էլ ակտիվ չեն, ցամաքային հաղորդակցությունների բացակայության պատճառով, իսկ 2005թ. Հայաստանը վիզային ռեժիմ սահմանեց, ինչն էապես բարդացրեց երկկողմ այցելությունները: Վերջին տարիներին նկատելի է նաեւ Սիրիայի դիրքորոշման որոշ կոշտացում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա` ապրիլի 24-ը նշելու հարցում: Սիրիայի նախագահ Բաշար Ասադի առաջիկա այցը Հայաստան հնարավոր է, որ շատ հարցերի պատասխան տա եւ խթան հանդիսանա Հայաստանի եւ Սիրիայի հարաբերությունների զարգացման համար, որոնք այն մակարդակի վրա չեն, որի վրա կարող էին լինել, հաշվի առնելով երկու երկրների ներուժն ու երկու ժողովրդների ջերմ հարաբերությունները»,-ասել է Մանուկյանը:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---