Վանաձորի նախկին քաղաքապետն ու նրա եղբայրը կլինեն տնային կալանքի տակ![]() 24 հունիսի 2025 - 15:39 AMT PanARMENIAN.Net - Դատարանը Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի ու նրա եղբոր՝ Սեյրան Դարբինյան նկատմամբ տնային կալանքի որոշում է կայացրել: Նրանց պատկանող ընկերության երկու աշխատակիցներին կալանավորելու քննիչի միջնորդությունը դատարանը մերժել է: Այս մասին հայտնեցին դատախազությունից՝ հաստատելով այն տեղեկությունները, որ Դարբինյանների նկատմամբ խոշոր չափերով փողերի լվացման գործն առնչվում է 20 տարի առաջ թալանված Վանաձորի մաքրման կայանին, հայտնում է «Ազատությունը»։ Դատախազությունից հայտնել են, թե 1999-2016 թվականներին Վանաձորի քաղաքապետի պաշտոնն զբաղեցրած Սամվել Դարբինյանը դեռ «2010-ին համայնքին պատկանող կեղտաջրերի մաքրման նախկին կայանի առանձնապես խոշոր չափերի շենք-շինությունները ձևական աճուրդով օտարել է՝ էական վնաս պատճառելով համայնքին»: «2010-11 թթ., հանդիսանալով համայնքի ղեկավար, իր հետ փոխկապակցված ընկերության հետ համայնքի անունից կնքել է մաքրման կայանի առանձնապես խոշոր չափերի խողովակներն ապամոնտաժելու պայմանագիր, որից հետո յուրացման եղանակով հափշտակել է նույն մաքրման կայանի խողովակաշարը: Այն օգտագործել է իր և իր ընտանիքին պատկանող ՀԷԿ-ի շինարարության մեջ: Նշված խողովակների ձեռքբերմանն օրինական տեսք տալու նպատակով կեղծ փաստաթղթերի միջոցով ձևակերպել է իբրև ձեռքբերում, այդ կերպ խեղաթյուրելով գույքի հանցավոր ծագումը, տնօրինման եղանակն ու իրական պատկանելիությունը», - հայտնել են դատախազությունից: Վանաձորի մաքրման կայանի թալանի փաստով քննություն սկսվել է դեռ 2007 թվականին։ Այդ նույն թվականին էր, որ Վանաձորում իր տան դիմաց սպանվեց Լոռու մարզի դատախազ Ալբերտ Ղազարյանը։ Դատախազի սպանությունից կարճ ժամանակ անց մաքրման կայանի գործը փակվեց։ Գործը վերաբացվել է 2019 թվականին։ Դեռ 2019-ին դատախազությունը հայտարարում էր, թե Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանն իր պաշտոնավարման տարիներին Վանաձորի կեղտաջրերի մաքրման կայանն ապօրինի օտարել է. կեղծ աճուրդ է կազմակերպել ու 240 միլիոն դրամանոց կայանն իր գնից 4 անգամ էժան՝ 60 միլիոն դրամով վաճառել իր մտերիմին։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |