Ալեքսանդր Իսկանդարյան. Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն իմիտացիա եւ խաղ է

PanARMENIAN.Net - «Մենք պետք է հիշենք, որ Թուրքիան պետական ավանդույթներ ունեցող երկիր է: Եվ ԱԳՆ-ի, վարչապետի կամ նախագահի հայտարարությունները պատահական չեն», - մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է «Եվրաինտեգրում» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Բեքարյանը` մեկնաբանելով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունն այն մասին, որ «ազգային փոքրամասնությունների տեղահանումը ֆաշիստական գործողություն էր»: Բեքարյանի խոսքերով, վարչապետի հայտարարությունը երկու պատճառ ունի` ներքին եւ արտաքին:



«Արտաքին քաղաքականությունում կարեւոր դեր են խաղում հայ-թուրքական հարաբերությունները, վերջին ժամանակներս Էրդողանը մի քանի անգամ արդեն ելույթ ունեցել է Բաքվում` հայտարարելով, որ հարաբերությունների կարգավորման գործում ոչ մի առաջընթաց չի լինի, քանի դեռ Լեռնային Ղարաբաղի հարցը չի լուծվել: Այդ հայտարարության նպատակն ադրբեջանական կողմին հանգստացնելն է», - հայտարարել է նա, ավելացնելով, որ այդպիսով Թուրքիան ցանկանում էր Ադրբեջանին ցույց տալ, որ աջակցում է նրան: «Դա իհարկե կհարուցի հայկական կողմի դժգոհությունը, եւ այս դեպքում, Թուրքիան անհապաղ կանցնի Հայաստանի կողմը»: Ոչ մեկ չէր ակնկալում, որ Թուրքիայում երրորդ մարդը թիկունքով կշրջվի իր երկրի պատմությանը` անցյալի գործողությունները ֆաշիզմ անվանելով», - հայտարարել է Բեքարյանը:



Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքականագետ Ալեքսանդր Իսկանդարյանն իր հերթին նշել է, որ քաղաքականությունը հենց իմիտացիա եւ խաղ է, հայտարարություններ եւ երկակի չափանիշներ: «Թուրքիայի արտաքին քաղաքականության բովանդակությունը մի հայտարարությունն այստեղ, մյուսը` մեկ այլ տեղ անելն է, այսօր մեկն ուղղված է Հայաստանին, մյուսը` Ադրբեջանին, դալ էլ հենց թուրքական քաղաքականությունն է», - հայտարարել է Իսկանդարյանը: Նա նաեւ նշել է, որ Թուրքիանի քաղաքականությունն այդ հարցում հավասարակշռության հաստատումն է: «Մի կողմից նրանք գիտակցում են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման անհրաժեշտությունը, դա նրանց պետք է, մյուս կողմից` չեն ցանկանում կորցնել Ադրբեջանին, դա նույնպես նրանց պետք է, դա իրենց քաղաքականությունն է: Նման վարքագիծը պայմանավորում է այն, ինչ հիմա կատարվում է», - հայտարարել է հայ փորձագետը:



Նրա խոսքերով, Էրդողանի հայտարարությունները կատարվում են մի շարք հետեւյալ պատճառներով: Առաջին պատճառն այն է, որ Թուրքիան ցանկանում է ցույց տալ, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացն իր համար բավականին բարդ է, եւ որպեսզի միջազգային կողմերի ճնշումը չմեծանա, այլ նվազի: «Երկրորդ` Անկարան չի ցանկանում կորցնել Ադրբեջանը, եւ երրորդ պատճան այն է, որ Թուրքիան գիտակցում է, որ ոչ մի փաստաթղթում, նույնիսկ «ճանապարհային քարտեզում», ոչ մի կետ չի կարող լինել Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ, ինչին էլ հետեւում է փոխարինող գործոնը` հայտարարությունները: Բաքուն ոչ միայն նավթ ու գազ է Թուրքիայի համար, թեեւ դա էլ միանգամայն բավարար է, ներկա վիճակում Անկարային ձեռնտու չէ կորցնել Բաքվին: Ամենահետաքրքիրն այն է, որ Էրդողանն աշխատել է ներքին օգտագործողի համար, դա վերջին մի քանի տարիներին տեղի ունեցած ամենակարեւոր հեղափոխությունն է Թուրքիայում», - հայտարարել է Իսկանդարյանը` մատնանշելով եւս երկու գործոն. ղարաբաղյան հարցն առանձնացվել է հայ-թուրքական հարցից, եւ հայերի հետ փոխհարաբերությունների խնդիրը դարձել է Թուրքիայի ներքին խնդիրը:



«Թուրքերն իրենց մեջ քննարկում եւ վիճում են այդ հարցի շուրջ: Էրդողանը պետք է աշխատի ներքին շուկայի համար` նկատի առնելով արտաքին խնդիրը: Դա բավականին նուրբ քաղաքականություն է», - ընդգծել է քաղաքականագետը:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---