Խաղատների գովազդը սահմանային անցակետերում և հյուրանոցներում կարգելվի![]() 4 հուլիսի 2025 - 11:19 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 3–ին Ազգային ժողովը երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց «Գովազդի մասին» օրենքում կատարված փոփոխությունները, որոնք վերաբերում են խաղային բիզնեսի գովազդի սահմանափակումներին: Օրինագծի նախաձեռնողը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Ղահրամանյանն էր: Նախկինում խաղատների և առցանց խաղերի հարթակների գովազդն արտոնված է եղել միայն սահմանափակ վայրերում՝ այդ թվում՝ խաղային հաստատություններում, ցամաքային և օդային սահմանային անցակետերում, ինչպես նաև չորսաստղանի և բարձր կարգի հյուրանոցներում, հայտնում է Sputnik Արմենիան։ Ըստ նոր ընդունված կարգավորումների՝ գովազդը թույլատրվելու է բացառապես խաղային կազմակերպությունների գրասենյակային շենքերի ճակատային հատվածներում և այդ շենքերի ներսում։ Ղահրամանյանն ընդգծել է, որ նույնիսկ այս սահմանափակ տեսքով գովազդի առկայությունը վնասում է երկրի հեղինակությանը՝ հատկապես ազդեցիկ միջազգային հյուրերի տեսանկյունից։ Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն պաշտոնական հրապարակումից հետո տասը օր անց։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |