Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կփոփոխվի

Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կփոփոխվի

PanARMENIAN.Net - Հուլիսի 8-ից Երևանի Պարոնյան–Պռոշյան–Դեմիրճյան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցային համակարգով, հայտնում Երևանի քաղաքապետարանը։

Երթևեկության կազմակերպման փոփոխությունները Երևանում իրականացվում են հասարակական տրանսպորտի ավելի անարգել երթևեկությունն ու տրանսպորտային հոսքերի անընդհատությունն ապահովելու նպատակով։

Արգիշտի փողոցից դեպի Մաշտոցի պողոտա և Հաղթանակի կամուրջ խաչմերուկ ուղղությամբ բոլոր տիպի տրանսպորտային միջոցներին թույլատրվում է խաչմերուկը հատել 1-ին երթևեկելի գոտուց ուղիղ և աջ, իսկ 2-րդ երթևեկելի գոտուց ուղիղ և ձախ ուղղություններով։

Արգիշտի փողոցից դեպի Իտալիա և Գր․ Լուսավորիչ փողոցների խաչմերուկ ուղղությամբ.

Բոլոր տիպի տրանսպորտային միջոցներին թույլատրվում է խաչմերուկը հատել 1-ին, 2-րդ և 3-րդ երթևեկելի գոտիներից դեպի աջ դեպի Գր․ Լուսավորիչ փողոց, իսկ 4-րդ երթևեկելի գոտուց ուղիղ դեպի Իտալիայի փողոց:

Գր․ Լուսավորիչ և Արգիշտի փողոցների խաչմերուկ.

Գր․ Լուսավորիչ փողոցից ձախ շրջադարձը դեպի Արգիշտիի փողոց արգելվել է: Բոլոր տիպի տրանսպորտային միջոցներին թույլատրվում է խաչմերուկը հատել 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ գոտիներից միայն դեպի ուղիղ՝ դեպի Գր․Լուսավորիչ փողոց-Մաշտոցի պողոտա խաչմերուկ։

Գր․ Լուսավորիչ Մաշտոցի պողոտա խաչմերուկ, դեպի Հաղթանակ կամրջի ուղղությամբ.

Բոլոր տիպի տրանսպորտային միջոցներին թույլատրվում է խաչմերուկը հատել 1-ին գոտուց աջ դեպի Մաշտոցի պ․, 2-րդ և 3-րդ գոտիներից ուղիղ դեպի Պարոնյան փողոց, իսկ 4-րդ և 5-րդ գոտիներից ձախ՝ դեպի Հաղթանակի կամուրջ։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---