Գյումրիի ռուսական ռազմաբազայի զինծառայողը հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց![]() 11 հուլիսի 2025 - 13:16 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 10-ին, ժամը 19:00-ի սահմաններում «Գյումրի» բժշկական կենտրոն է ընդունվել գլխի հրազենային վնասվածք ստացած քաղաքացի։ Ըստ նախնական տեղեկությունների՝ հրազենային վնասվածք ստացած անձը 2002 թվականին ծնված ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինծառայող Ալիքսեյ Կ.-ն է, հայտնում է Արմենպրեսը։ «Գյումրի» ԲԿ-ից տեղեկացրել են, որ տուժածը վիրահատվել է, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում`կոմայի մեջ։«Գյումրի» ԲԿ-ի գլխավոր բժիշկ Արմեն Խաչատրյանը տեղեկացրել է, որ տուժածի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Նախնական տեղեկություններով ռուսական ռազմաբազայի զինծառայողը ինքն է իրեն վնասվածք հասցրել հրազենով։ ՀՀ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանն էլ տեղեկացրել է, որ դեպքի վերաբերյալ ոստիկանությունն ահազանգ է ստացել «Գյումրի» ԲԿ-ից։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |