Մխչյանի դպրոցում դեպքի հետաքննության արդյունքում թմրամիջոցի առկայությունը չի հաստատվել![]() 11 հուլիսի 2025 - 18:31 AMT PanARMENIAN.Net - Արարատի մարզի Մխչյան գյուղի Քրիստափոր Ալավերդյանի անվան դպրոցում 4-րդ դասարանի երկու աշակերտների օրգանիզմում թմրամիջոցի հետքեր չեն հայտնաբերվել։ Այս մասին ասել է ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը, հայտնում է Panorama.am-ը։ Մայիսի կեսերին հայտնի դարձավ, որ, ըստ Մխչյանի բնակիչների, բարձր դասարանների մի քանի տղաներ դպրոցի զուգարանում կապկպել են 4-րդ դասարանի երկու աշակերտի և ստիպողաբար թմրանյութ տվել: Դրանից հետո երեխաների մոտ կախվածություն է ի հայտ եկել, նրանք սկսել են տնից գումար գողանալ՝ կրկին նույն աշակերտներից թմրանյութ գնելու նպատակով։ «Երեխաներից նմուշ է վերցվել, ուղարկվել փորձաքննության։ Փորձաքննության եզրակացության համաձայն, երեխաների օրգանիզմում թմրամիջոցի հետքեր չեն հայտնաբերվել։ Սպիտակ փոշիանման զանգվածը, որը ստիպել են երեխաներին օգտագործել, ամեն դեպքում թմրամիջոց չի եղել»,- ասել է Ավդալյանը։ Նա նշել է, որ փոշիանման զանգվածը քննիչներին չի հասել, նրանց ձեռքի տակ չի եղել։ Դպրոցում տեղի ունեցած դեպքով նախաձեռնվել էր քրեական վարույթ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 5-րդ, 8-րդ կետերով (շորթումը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ անօգնական վիճակում գտնվողի նկատմամբ, անչափահասի նկատմամբ): 4 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 5-րդ, 8-րդ կետերով: «Երեքի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է վարչական հսկողություն, իսկ մեկ չափահասի նկատմամբ, ում մոտից հայտնաբերվել է մարիխուանա, տնային կալանք»,- ասել է Ավդալյանը։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |