Պետդուման վավերացրել է Ռուս–հայկական համալսարանի մասին համաձայնագիրը

Պետդուման վավերացրել է Ռուս–հայկական համալսարանի մասին համաձայնագիրը

PanARMENIAN.Net - Ռուսաստանի Պետական դուման իր լիագումար նիստում վավերացրել է Երևանում գործող Ռուս-հայկական համալսարանի գործունեության վերաբերյալ Հայաստանի կառավարության հետ համաձայնագիրը։

Համաձայնագիրը ստորագրվել է 2024 թվականի դեկտեմբերի 20-ին Մոսկվայում և կարգավորում է համալսարանի գործունեության պայմանները ՀՀ տարածքում, գրում է ՌԻԱ Նովոստին։

Փաստաթուղթը նպատակ ունի խորացնել համալսարանի ուսուցողական, գիտական, տնտեսական ու ֆինանսական աշխատանքները։ Այն միտված է նաև կառավարման գործիքակազմի կատարելագործմանը՝ հիմք ընդունելով համալսարանի հիմնադիրների շահերը, ինչպես նաև նպաստում է Ռուսաստանի Դաշնության դրական կերպարի ամրապնդմանը ինչպես Հայաստանում, այնպես էլ համաշխարհային հումանիտար դաշտում։

Նշված համալսարանը միջպետական բարձրագույն ուսումնական հաստատություն է, որը համատեղ հիմնադրել են Հայաստանը և Ռուսաստանը։ Համալսարանը համարվում է Հայաստանի պետական բուհ և գործում է հիմնադրամի կարգավիճակով։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---