Արցախում ուժգին հրդեհ է բռնկվել

Արցախում ուժգին հրդեհ է բռնկվել

PanARMENIAN.Net - Արցախում ուժգին հրդեհ է բռնկվել: Մարման համար ներգրավվել են ուղղաթիռներ՝ կրակի տարածումը կանխելու և մարումը արագացնելու համար։

Կրակը բռնկվել է Աղդամի և Աղդերե գյուղի շրջակայքում հուլիսի 22–ի ուշ երեկոյան։ Հիմնականում այրվում են չոր խոտ և թփուտներ, ինչն էլ նպաստում է կրակի արագ տարածմանը, հայտնում է Minval.az-ը։

Qafqazinfo-ի տվյալներով՝ հրդեհի օջախում գրանցվել է ականների երեք պայթյուն։

Դեպքի վայր են հասել Արտակարգ իրավիճակների նախարարության հրշեջները։ 50 հոգուց բաղկացած անձնակազմը հատուկ տեխնիկայի օգնությամբ փորձում է կանխել կրակի տարածումը դեպի անտառային տարածք։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---