Թուրքիայի ԱԳՆ. Հայ-թուրքական բանակցություններին ոչինչ չի խանգարում 4 հունիսի 2009 - 15:12 AMT PanARMENIAN.Net - Երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունները Հայաստանի հետ շարունակվում են առանց արգելակման: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավուդօղլուն: «Ապրիլի 22-ին համատեղ համաձայնագրի ստորագրումից հետո շարունակվում են մեր պաշտոնական ու ոչ պաշտոնական շփումները: Մենք հուսով ենք, որ խնդիրը լուծում կստանա»,-ասել է Դավուդօղլուն ԱՄՆ-ում: Ըստ նրա, հայ-թուրքական հարաբերությունները կարեւոր դեր էին կատարում Թուրքիայի ու ԱՄՆ-ի միջեւ հարաբերություններում: «Թուրքական քաղաքականությունը բաց է, ԱՄՆ-ն բարձր է գնահատում այդ քաղաքականությունը: Անկարան շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղության ու կայունության հաստատման մեջ եւ ցանկանում է կարգավորել հարաբերությունները Հայաստանի ու բոլոր հարեւանների հետ: Նմանատիպ կարգավորում է հարկավոր նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հակամարտությունը լուծելու համար»,-ասել է Դավուդօղլուն: Ինչ վերաբերում է հայ-թուրքական սահմանի բացմանը, ապա ըստ Թուրքիայի ԱԳ նախարարի, հարցը բանակցությունների ընթացքում է: «Սահմանի բացման կոնկրետ ժամկետի նշումը մոլորության մեջ կարող է գցել»,-ասել է նա, հաղորդում է Anatolian News Agency-ն: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | Քարկոփի ժամանակավոր հետիոտնային կամուրջը Դեբեդի նոր վարարման հետևանքով փլուզվել է Կամուրջը մի քանի օր առաջ էր տեղադրվել, որով Ախթալայի և 6 գյուղերի բնակիչները կարողանում էին կապ հաստատել Գլենդելի քաղաքապետը կժամանի Հայաստան Նա կայցելի Երևան, Գյումրի գուցե նաև Կապան «Երևանի գինու օրերը»՝ Ակբա բանկի հետ Այս տարի 12-ով ավելացել է մասնակից գինեգործների թիվը՝ հասնելով 87-ի Օ՛Բրայեն. ՀՀ հետ առևտուրն ընդլայնելու, գլոբալ առևտրում երկրի մասնաբաժինը մեծացնելու հնարավորություն կա Նա նշել է, որ մաքսային ոլորտում տեղեկատվության փոխանակման մասին համաձայնագիր կստորագրվի |