Երևանում սպասվում է +39 աստիճան, հուլիսի 29–ին՝ +40![]() 28 հուլիսի 2025 - 11:53 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 28-29-ին Հայաստանի ամբողջ տարածքում կանխատեսվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 30-31-ին և օգոստոսի 1-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Հուլիսի 27-31-ին,օգոստոսի 1-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը, հուլիսի 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։ Երևանում հուլիսի 28-ին նույնպես սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին մայրաքաղաքում կանխատեսվում է քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձարանա՝ հուլիսի 28–ին հասնելով ժ39 աստիճանի, իսկ հուլիսի 29–ին՝ +40–ի։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |