ՔԿ-ն վերադարձրել է Գեղամ Մանուկյանի առգրավված հեռախոսը![]() 1 օգոստոսի 2025 - 16:34 AMT PanARMENIAN.Net - Քննչական կոմիտեն հուլիսի 31-ին վերադարձրել է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հեռախոսը, հայտնում է «Ազատությունը»: Մանուկյանի հեռախոսը Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների, ապա Քննչականի մոտ էր հայտնվել 3 շաբաթ առաջ, երբ իրավապահները ձերբակալել էին 7 հոգու՝ նրանց կասկածելով ահաբեկչություն նախապատրաստելու մեջ: Ձերբակալվածների թվում էր նաև Մանուկյանի որդին՝ Տարոնը: Խուզարկել էին պատգամավորին պատկանող բնակարանը, որտեղ բնակվում է որդին: Առգրավել էին որոշ իրեր, այդ թվում՝ այդ պահին բնակարանում գտնվող պատգամավորի իրերը, իսկ հեռախոսը, Գեղամ Մանուկյանի խոսքով, իրենից խլել էին ուժով: Քննչականը հայտարարել էր, որ հենց ահաբեկչության նախապատրաստության հոդվածով հարուցված քրեական գործի շրջանակում են առգրավել պատգամավորի հեռախոսը, և որ այդ բնակարանը խուզարկելու որոշում են ունեցել: ՀՅԴ անդամ Մանուկյանը գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին ուղարկած գրություններում հորդորել էր վերադարձնել իր անձնական իրն ու պատժել մեղավորներին: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |