Ծովագյուղ–Շողակաթ ճանապարհը ժամանակավոր կփակվի հեծանվավազքի պատճառով![]() 12 սեպտեմբերի 2025 - 14:17 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 13-ին Գեղարքունիքի մարզում անցկացվելիք «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի մրցաշարի կազմակերպման նպատակով մի շարք ճանապարհների երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի։ Առավոտյան ժամը 10։00-ից մինչև 14։00-ը երկկողմանի փակ է լինելու Ծովագյուղից մինչև Շողակաթի հանրային լողափ ընկած հատվածը, հայտնում է ոստիկանությունը։ Իսկ ժամը 10․00-ից 11․30-ը միակողմանի փակ է լինելու Սևանի թերակղզուց մինչև Ծովագյուղ ընկած հատվածը․ Մ-4 ճանապարհահատվածի երթևեկությունը կկազմակերպվի մեկ գծով։ Ճանապարհը այդ հատվածում բացվելու է հեծանվորդների անցնելուց հետո։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |