Նախարար․ Քննարկել ենք դեֆիցիտ դեղերի և քաղցկեղի բուժման ավելի մատչելի բրենդների` ՀՀ–ում ներկայացված լինելու հարցերը

Նախարար․ Քննարկել ենք դեֆիցիտ դեղերի և քաղցկեղի բուժման ավելի մատչելի բրենդների` ՀՀ–ում ներկայացված լինելու հարցերը

PanARMENIAN.Net - Դեղագործական ընկերությունների հետ հանդիպման ընթացքում քննարկվել են ԱԱՊ օղակից բացթողնվող դեղերի նոր ձևաչափի գործարկումը, ընթացիկ խնդիրների լուծման ուղիները: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Ընդհանուր առմամբ քաղաքացիների գոհունակությունը մեծ է, որովհետև իրենք են ընտրում նախընտրած դեղորայքը, և դա փաստվում է թե´ շահառուների թվի, և թե´ սպառման ծավալների կտրուկ աճով:

Կա՞ն խնդիրներ, այո, կան. օրինակ` որոշ դեղերի բացակայությունը և ոչ բոլոր դեղատների օֆերտային միացած լինելը:

Գործընկերների հետ համատեղ աշխատանքի արդյունքում պետք է բոլոր խնդիրները լուծենք և պատրաստ լինենք նաև առողջության ապահովագրության ներդրմամբ էլ ավելի մեծ ծավալ ապահովելու:

Քննարկել ենք նաև դեֆիցիտ դեղերի և քաղցկեղի բուժման ավելի մատչելի բրենդների Հայաստանում ներկայացված լինելու հարցերը»,–ասվում է գրառման մեջ։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---