Ավինյանը «Երևանի քաղաքային նոր աղբավայր» ՓԲԸ-ի տնօրենի ԺՊ է նշանակել![]() 23 հոկտեմբերի 2025 - 10:58 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հոկտեմբերի 21-ից Սարգիս Խաչատրյանին նշանակել է «Երևանի քաղաքային նոր աղբավայր» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար՝ մինչև սահմանված կարգով անցկացվելիք մրցույթում հաղթող կողմի որոշումը։ «Սարգիս Կարենի Խաչատրյանին՝ 2025 թվականի հոկտեմբերի 21-ից նշանակել «Երևանի քաղաքային նոր աղբավայր» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, մինչև սահմանված կարգով մրցույթում հաղթող ճանաչվելը: «Երևանի քաղաքային նոր աղբավայր» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի տեղակալ Վահան Առուշանյանին` 2025 թվականի հոկտեմբերի 21-ից ազատել նույն ընկերության տնօրենի պարտականությունների կատարումից»,–ասվում է որոշման մեջ։ Նախկին տնօրեն Վահե Վարդապետյանն աշխատանքից ազատվել է Նուբարաշենում տեղի ունեցած հրդեհից հետո։ Վարդապետյանն այս պաշտոնում նշանակվել էր 2024-ի փետրվարին։ Ավելի վաղ Ավինյանը հայտարարել էր` բռնկված հրդեհը պատահական չէր, այլ դիտավորություն: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |