Օդի ջերմաստիճանը 6-9 աստիճանով կնվազի, նոյեմբերի սկզբին կրկին կբարձրանա![]() 29 հոկտեմբերի 2025 - 14:36 AMT PanARMENIAN.Net - Հանրապետության տարածքում հոկտեմբերի 29-ի ցերեկն առանձին հատվածներում, իսկ 30-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ թաց ձյան, հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով։ Որոշ վայրերում տեղումները կլինեն ինտենսիվ՝ հորդառատ բնույթի։ Հոկտեմբերի 30-ի ցերեկը, 31-ին և նոյեմբերի 1-3-ին կանխատեսվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 29-ի ցերեկից սկսած կնվազի 6-9 աստիճանով, իսկ նոյեմբերի 1-3-ին նորից աստիճանաբար կբարձրանա՝ 2-4 աստիճանով։ Քամին կլինի հարավարևմտյան՝ 2-5 մ/վ արագությամբ, սակայն հոկտեմբերի 29-ին առանձին շրջաններում հնարավոր է քամու ուժգնացում՝ մինչև 16-20 մ/վ։ Երևանում հոկտեմբերի 29-ի ցերեկն ու 30-ի գիշերը կանխատեսվում են տեղումներ։ Իսկ հոկտեմբերի 30-ի ցերեկվանից սկսած՝ մինչև նոյեմբերի 3-ը մայրաքաղաքում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի լույս 30–ի գիշերը մայրաքաղաքում սպասվում է +4․․․+6 աստիճան, հոկտեմբերի 30–ի ցերեկային ժամերին՝ +14․․․+16։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |