Երեխայի ծնունդն այժմ կարելի է գրանցել առցանց![]() 9 դեկտեմբերի 2025 - 12:35 AMT PanARMENIAN.Net - Երեխայի ծնունդն այժմ հնարավոր է գրանցել առցանց՝ այցելելով կայք, ինչը կարող եք անել QR կոդի օգնությամբ։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։ «Նախ և առաջ անհրաժեշտ է ունենալ նույնականացման քարտ և նույնականանալ «Ես եմ» համակարգի միջոցով։ Հարթակ մուտք գործելուց հետո պետք է ներկայացնեք համապատասխան դիմում, ինչպես նաև նշեք Ձեր կողմից մշտապես օգտագործվող էլեկտրոնային հասցեն, որի միջոցով ապահովվելու է հետադարձ կապը։ Քայլերի հաջորդականությունը հետևյալն է՝ մուտք գործելով հարթակ, ընտրեք՝ քաղաքացիական կացության գրանցումներ, ծննդի պետական գրանցում, դիմել առցանց։ Համակարգն ավտոմատ կերպով ցույց է տալիս ընտանեկան կարգավիճակը։ Հաստատեք տվյալները և անցեք հաջորդ քայլին»,–ասվում է գրառման մեջ։ Դիմումն էլեկտրոնային եղանակով ստորագրելուց և հաստատելուց հետո այն այլևս ենթակա չէ փոփոխման։ «Դուք դրա ընդունման մասին կստանաք համապատասխան ծանուցում։ Գրանցումն ավարտվելուց հետո կձևավորվի ծննդի պետական վկայական, որը կուղարկվի ձեր կողմից մատնանշած էլեկտրոնային փոստի հասցեին»,- Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |