Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է, Արագածի, Սևանի ու Ջերմուկի ճանապարհներին մերկասառույց է![]() 16 դեկտեմբերի 2025 - 11:09 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, Արագածի, Սպիտակի, Արթիկի, Աշոցքի, Ճամբարակի, Վայքի, Ջերմուկի, Մարտունու տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար, հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։ Արագածի, Սևանի, Ջերմուկի տարածաշրջանների ճանապարհներին, Սարավանի լեռնանցքում և Ելփին-Եղեգնաձոր ճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Վարորդներին հորդորում են խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |