Հայտարարություն․ TikTok-ով կեղծ տեղեկություն է տարածվում, թե, իբր կառավարությունը քաղաքացիներին գումար է բաժանում

Հայտարարություն․ TikTok-ով կեղծ տեղեկություն է տարածվում, թե, իբր կառավարությունը քաղաքացիներին գումար է բաժանում

PanARMENIAN.Net - Սոցիալական մեդիայում, մասնավորապես TikTok-ի նորաստեղծ էջերի միջոցով, տարածվում է կեղծ տեղեկություն այն մասին, թե իբր կառավարությունը քաղաքացիներին գումար է բաժանում։

Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, հայտնում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:

«Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Հորդորում ենք քաղաքացիներին չտրամադրել իրենց անձնական տվյալները, չանցնել կասկածելի հղումներով և պահպանել զգոնություն՝ ապատեղեկատվության տարածման և հնարավոր խարդախությունների դեմ»,- ասված է հաղորդագրության մեջ։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---